1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջը

ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջին: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է գերատեսչության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, կլինի մինչեւ շաբաթվա վերջը»,-ասել Է նա մարտի 19-ին: Օրենքի համաձայն, ԿԸՀ-ն տասն օր ունի նախագահի ընտրությունների արդյունքները հաստատելու համար: Ավելի վաղ ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան ընդգծել Է, որ հանձնաժողովը չի շտապելու արդյունքների ամփոփման հարցում եւ քննելու Է խախտումների վերաբերյալ բոլոր գանգատները:

ՌԴ ԿԸՀ-ն արձանագրությունների 99,84 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում Է պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 76,66 տոկոսը: ՌԴ կոմկուսից թեկնածու Պավել Գրուդինինը երկրորդ տեղն Է զբաղեցնում 11,80 տոկոս ձայներով, երրորդ տեղում ՌԼԴԿ-ի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին Է՝ 5,66 տոկոս ձայներով:

Բացարձակ թվերով Պուտինի օգտին քվեարկել Է ավելի քան 56,206 մլն մարդ: Գրուդինինի օգտին ձայն Է տվել ավելի քան 8,6 մլն ընտրող, Ժիրինովսկու օգտին՝ շուրջ 4,15 մլն մարդ: Չորրորդ տեղն զբաղեցնում Է «Քաղաքացիական նախաձեռնությամբ» առաջադրված Քսենյա Սոբչակը՝ ընտրողների 1,67 տոկոս ձայներով: Նրա օգտին քվեարկել Է ավելի քան 1,22 մլն մարդ: Նրան հաջորդում են՝ Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»)՝ 1,04 տոկոս ձայներով, Բորիս Տիտովը («Աճի կուսակցություն»)՝ 0,76 տոկոսով, Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»)՝ 0,68 տոկոսով, Սերգեյ Բաբուրինը («Ռուսաստանի համաժողովրդական միություն»կուսակցություն)՝ 0,65 տոոկս ձայներով:

Նրանցից յուրաքանչյուրի օգտին ձայն Է տվել 1 միլիոնից պակաս մարդ: Ռուսաստանի նախագահի՝ մարտի 18-ին կայացած ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել Է 67,74 տոկոս կամ 73,36 մլն մարդ: Ռուսաստանցիներն ավելի ակտիվորեն են քվեարկել, քան 2012 թվականի նախագահական ընտրություններում: Այն ժամանակ մասնակցությունը կազմել Էր 65,34 տոկոս: 2008 թվականի ընտրություններում քվեարկել Էր ընտրողների 69,81 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]