Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեւանի ավագանին ժամանակավրեպ համարեց մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման առաջարկը

Երեւանի ավագանին ժամանակավրեպ համարեց մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին մերժեց «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աննա Ասատրյանն ասաց, որ  առաջարկված նախագիծը մերժելի է եւ ժամանակավրեպ: «Սա ոչ թե Ազգային ժողովն է, այլ ավագանին եւ քաղաքական հարցերն այստեղ տեղ չունեն, իսկ ինչ վերաբերվում է մարտի մեկի զոհերին, ապա այդ ցավը բոլորինս է»,-հավելեց նա:

Օրակարգում ընդգրկված այս հարցի քվեարկությանը եւս չմասնակցեց «Ելք» խմբակցությունը: Ձայների մեծամասնությամբ օրակարգում ընդգրկված այս հարցը եւս մերժվեց:

Երևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկվում էր իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով: Հուշարձանի կառուցման համար նախատեսվում էր անցկացնել բաց մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]