1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում խաղարկվել Է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով

ԱՄՆ-ում խաղարկվել Է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում խաղարկվել Է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են վիճակախաղի կազմակերպիչները: Սա ութերորդ խոշորագույն շահումն Է այդ վիճակախաղի պատմության մեջ:

Շահած մեկ տոմսը, որի տերը ճիշտ Է գուշակել բոլոր վեց համարները, վաճառվել Է Փենսիլվանիայի նահանգում: Գումարի հետեւից առայժմ ոչ ոք չի եկել: Կազմակերպիչների խոսքով՝ նման բան բավականին հաճախ Է տեղի ունենում, քանի որ մարդիկ բնավ Էլ ոչ միշտ են միանգամից իմանում շահումի մասին: Խաղի կանոնների համաձայն, աբողջ գումարը կարելի Է վերցնել միանգամից կամ այն մաս առ մաս ստանալ շուրջ 30 տարվա ընթացքում: Եթե անհայտ հաջողակն ընտրի առաջին տարբերակը, ապա շահումի գումարն զգալիորեն կպակասի: Տվյալ դեպքում այն կկազմի 373,9 մլն դոլար:

Powerball-ի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում Է մոտավորապես մեկը առ 292,2 միլիոն: ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը՝ մոտավորպես 1,59 մլրդ դոլարի չափով, խաղարկվել Է այդ վիճակախաղով 2016 թվականի հունվարին: Այն ժամանակ շահեց միանգամից երեք տոմս, ուստի մրցանակը հավասարապես բաժանվեց երեք հաղթողների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]