Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Չինաստանի խորհրդարանը հաստատեց երկրի կառավարության նոր կազմը

Չինաստանի խորհրդարանը հաստատեց երկրի կառավարության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները մարտի 19-ին հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բարենորոգված կաբինետի նորացված կադրային կազմը օրենսդիրների քննարկմանն Է ներկայացրել մարտի 18-ին կառավարության ղեկավար հաստատված Լի Կեցյանը: Պետխորհրդի առաջին փոխվարչապետի պաշտոնն ստացել Է Շանհայի կուսակցական կոմիտեի նախկին ղեկավար, Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժեն: Կ

առավարության ղեկավարի մյուս տեղակալներն են դարձել Քաղբյուրոյի անդամներ Հու Չունհուան եւ Լու Հեն: Սպասվում Է, որ վերջինս փոխվարչապետ պաշտոնում կղեկավարի նախարարների նոր կաբինետի ֆինանսատնտեսական բլոկի գործունեությունը: ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամներ են դարձել արտաքին գործերի նախարար Վան Ին, պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն, Պետխորհրդի քարտուղար Սյաո Ցզեն եւ հասարակական անվտանգության նախարար Չժաո Կեչժին:

Վերջին 16 տարվա ընթացքում Չինաստանի ժողովրդական բանկը գլխավորած Չժոու Սյաոչուանը Պետխորհրդում կատարված վերջին վերադասավորումների արդյունքում լքել Է իր պաշտոնը: Այդ պաշտոնում նրան փոխարինել Է նրա նախկին տեղակալ Ի Գանը: Ավելի վաղ Չինաստանի խորհրդարանը հավանություն Է տվել Պետխորհրդի ընդգրկուն բարեփոխմանը: Կառավարության նոր կազմում կա նախարարական մակարդակի 26 գերատեսչություն, այդ թվում՝ յոթ նոր նախարարություն, եւս չորս գերատեսչությունների կառուցվածքն ու խնդիրներն օպտիմալացվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]