Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի ֆուտբոլի ընտրանու առաջիկա հավաքին  

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի ֆուտբոլի ընտրանու առաջիկա հավաքին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլիստը չի միանա ազգային ընտրանուն, քանի որ ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում, և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]