Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օտարերկրացի 50 քաղաքական գործիչ Երեւանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին

Օտարերկրացի 50 քաղաքական գործիչ Երեւանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի ԽՎ 
քաղաքական հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 27 երկրների խորհրդարանների՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամները՝ ընդհանուր թվով 50 պետական-քաղաքական գործիչներ մարտի 19-21-ը լինելու են Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ում հրավերով եւ օտարերկրացի քաղաքական գործիչները գալիս են Հայաստան:

«Երեւանում անցկացվելու է քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը, օրերը լինելու են խիստ հագեցած եւ լեցուն, ուստի, պիտի խնդրեմ ԶԼՄ-ներին լինել օպերատիվ, լուսաբանել այս կարեւոր աշխատանքը… Հանձնաժողովի աշխատանքները ընթանալու են բացառապես ֆրանսերենով, սա է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության աշխատանքային լեզուն եւ բնական աշխատանքային գործընթաց է։ Համաժամանակյա թարգմանություն չի լինելու, երբեք չի լինում, քանզի Ֆրանկոֆոնիայի ԽՎ աշխատանքային լեզուն աշխարհի բոլոր անկյուններում եղել եւ լինելու է ֆրանսերենը։ Ուստի, պատրաստ եմ օգտակար լինել բոլորիդ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից առաջ… սա լուրջ քննություն է, որը մենք պարտավոր ենք պատվով հանձնել»,-գրել է նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]