Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը հերքեց իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը

ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը հերքեց իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին 
բռնության ենթարկելու մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոն Կիրակոսյանը հերքում է իր կողմից «Երկիր ծիրանի»-ի անդամին բռնության ենթարկելու մեղադրանքը: ««Երկիր ծիրանի» խմբակցության հայտարարությունները սուտ են: Նրանց գործողությունները կրում են սադրիչ բնույթ: Հարցաքննություն է ընթացել, բացատրություն արդեն տվել ենք եւ ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երեւանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մասին ասաց Կիրակոսյանը՝ հավելելով որ կողմ չէ բռնությանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է Կիրակոսյանն ապտակել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին, ՀՀԿ-ական անդամը պատասխանեց, որ դա նրանց գործողությունների տրամաբանական շարունակությունն էր:

Էդմոն Կիրակոսյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու նիստին օրակարգում ընդգրկված հարցերին, նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից առաջ քաշված Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու առաջարկը դավաճանություն է: «Վազգեն Սարգսյանը մեր նորoրյա պատմության ամենապայծառ դեմքերից մեկն է: Նա ՀՀ ազգային հերոս է եւ նման նախաձեռնությունները ես որակում եմ ավելի քան դավաճանություն»,-հավելեց նա:

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ հանրապետական Էդմոն Կիրակոսյանը սեռական բռնության է ենթարկել իրեն, ինչից հետո ինքն` ի պատասխան, ապտակել է Կիրակոսյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]