Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց Երեւանի ավագանու նիստը. «Ելք»-ը լքեց դահլիճը

Մեկնարկեց Երեւանի ավագանու նիստը. «Ելք»-ը լքեց դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում մարտի 19-ին մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ նիստին գրանցվել է ավագանու 62 անդամ: 

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նիստի սկզբում կրկին անդրադարձավ էլեկտրոնային քվեարկության բացակայությանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ի պատասխան նշեց, որ ձեռքով քվեարկելը օրենքի խախտում չի համարվում, եւ դա նշված է ավագանու կանոնակարգում: «Այսօրվա նիստում եւս ձեռքով ենք քվեարկելու, քանի որ սարքերը չեն աշխատում»,-ասաց քաղաքապետը:

«Ելք» խմբակցության անդամներն էլ, անդրադառնալով օրակարգում ընդգրկված Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրման հարցին, առաջարկեցին մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Երկիր ծիրանի»-ի նախաձեռնությամբ օրակարգում ընդգրկված՝ Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխելու հարցին, նշելով դա որպես պատվեր:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ անհամաձայնություն հայտնելով օրակարգում ընդգրկված հարցերի նկատմամբ, իրենց խմբակցությունը կլքի նիստերի դահլիճը:

Երեւանի ավագանու նախորդ աղմկահարույց նիստից հետո լրագրողների մուտքը նիստերի դահլիճ մարտի 19-ի նիստում եւս չարգելվեց: ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստերի դահլիճի դիմաց գտնվող դահլիճում հարմարավետ պայմաններ էին ստեղծվել` մեծ էկրաններով եւ wi-fi-ով:

Լրագրողները նիստից առաջ «Դռները բացեք մամուլն է գալիս» գրառումով ակցիա էին կազմակերպել:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]