Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկան

Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին իմացել Է զանգվածային լրատվամիջոցներից՝ նշելով, որ ՌԴ-ն նման թունավոր միջոցներ չունի: Նա հավելել Է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Առաջին բանը, որ մտքովդ անցնում Է, այն Է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմեռնեին տեղում»,- հայտարարել Է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում: Պուտինն ասել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է մասնակցել Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը եւ պատրաստ Է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման եւ ցանկացած դժվարությունների հաղթահարման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]