Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը հրաժարվել Է «մինչեւ հարյուր տարեկան նստել» իշխանության ղեկին

Պուտինը հրաժարվել Է «մինչեւ հարյուր տարեկան նստել» իշխանության ղեկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ առայժմ որեւիցե սահմանադրական բարենորոգում չի պլանավորում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:

«Ես առայժմ ոչ մի կարգի սահմանադրական բարենորոգումներ չեմ պլանավորում»,- հայտարարել Է Պուտինը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ծրագրում Է արդյոք որեւիցե սահմանադրական բարենորոգում իրականացնել, որը կապված լինի իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների վերաբաշխման հետ:

Վլադիմիր Պուտինը ծիծաղելի Է համարել այն հարցը, թե ինքը հնարավոր Է համարում ադյոք 2030 թվականին այդ պաշտոնում վերընտրվելը: «Լսե՛ք, ինձ թվում Է այն, ինչ դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի Է: Եկեք հաշվենք, ես ինչ Է, մինչեւ հարյուր տարեկան այստեղ պետք Է նստե՞մ: Ո՛չ»,- ասել Է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]