Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլանդների համայնքային ընտրություններում 12 հայ թեկնածու պայքարում է ավագանու աթոռի համար

Նիդերլանդների համայնքային ընտրություններում 12 հայ թեկնածու պայքարում է ավագանու աթոռի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվելու են տեղական ընտրություններ, որոնց մասնակցելու է 12 հայ թեկնածու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը: Տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն են ներկայացրել նաև կին գործիչներ:

Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում են Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը:

«Բոլորն էլ ընտրվելու հնարավորություն ունեն, սակայն առավել շատ շանսեր ունեն Տավրոս Ասլանյանը, Ռոբին Գելիչին, ովքեր գործող ավագանիներ են, և Արշակ Մազլումյանը: Մնացած թեկնածուների մեջ էլ կան անձինք, ովքեր լավ դիրքերում են: Կուսակցության ձայներից է կախված, թե անցողիկ տեղերը որքան կլինեն, սակայն եթե ցանկի, ասենք, ներքևի հատվածում գտնվող թեկնածուն առանձին առավել շատ ձայներ է հավաքում, ապա նա կարող է առաջ անցնել»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Նա նշեց, որ ակնկալում են տարբեր համայնքների ավագանու կազմում ունենալ 5-6 հայ ավագանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]