Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Արոնյանը կրկին պարտվեց. հավակնորդների մրցաշար


ԵՐԵՎԱՆ,  18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին պարտվեց հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 37-րդ քայլին Արոնյանը անձնատուր եղավ:

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Գրիշչուկ-Մամեդյարով խաղը, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:




Այս թեմայով

... վերջին լուր "Հավակնորդների մրցաշար" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ