Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է գրավված Աֆրինն ականազերծելու մտադրության մասին

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է գրավված Աֆրինն ականազերծելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են Սիրիայի Աֆրին քաղաքում ականների և պայթուցիկ սարքավորումների վնասազերծման  գործողություն։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։

«Աֆրին քաղաքը հսկողության տակ է առնվել։ Շարունակվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի որոնման և վնասազերծման աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Աֆրին քաղաքի գրավման մասի ավելի վաղ մարտի 18-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկսզբի մասին։ Աֆրինում բնակվում է շուրջ 1.5 մլն սիրիացի քրդեր։ Անկարան այդ կազմակերպություններն ահաբեկչական է համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]