Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը  14։00-ի դրությամբ կազմել է 34,72%


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը, Մոսկվայի ժամանակով ժամը 14։00-ի (Երևանի ժամանակով ժամը 15։00-ի) դրությամբ  կազմել է 34,72%։ Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը։

«Ժամը 14։00-ի դրությամբ <...> մասնակցությունը 34,72% է»,- ասել է Բուլաևը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ի դրությամբ՝ մասնակցությունը կազմել էր 16,55%։

Կիրակի, մարտի 18-ին Ռուսաստանում անցկացվում են ՌԴ նախագահի ընտրություններ։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված  Վլադիմիր Պուտինը,  Պավել Գրուդինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն),  Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն),  Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա  Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը  (Աճի կուսակցություն):




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ