Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Հայերեն բառեր կսովորեմ ինքնաթիռում. Նորբերտո Բրիասկո-Բալեկյան


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը խոսել է Հայաստանի ընտրանու մասին:

«Ինձ համար Հայաստանի հավաքականի հրավերը նոր մարտահրավեր է, որից փորձելու եմ օգտվել: Մորական կողմից հայ եմ, պապիկիս ընտանիքն ապրել է Հայաստանում, սակայն այժմ բնակվում են Արգենտինայում: Մի քանի բառ եմ դուրս գրել, որոնք պետք է սովորեմ ինքնաթիռում Հայաստանի մեկնելիս: Գիտեմ, որ միայն Մխիթարյանն է, խոսում իսպաներեն: Պատրաստվում եմ նրանից մարզաշապիկը խնդրել»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բրիասկո-Բալեկյանի խոսքերը մեջ է բերում իր ակումբի՝ «Ատլետիկո Ուրական»- պաշտոնական կայքը:

Բրիասկոն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Աթլետիկո Ուրական»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընկերական խաղերի համար արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ է հրավիրել:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ