Ֆեդերերը և դել Պոտրոն կմրցեն «Indian Wells»-ի մաստերս մրցաշարի եզրափակչում
13:28, 18 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Indian Wells»-ի մաստերս մրցաշարի եզրափակչում կմրցեն Խուան Մարտին դել Պոտրոն և Ռոջեր Ֆեդերերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դել Պոտրոն երկու սեթերում՝ 2:6, 3:6 հաշվով հաղթեց Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչին: Մյուս խաղում գերազանցելով սեփականա ռեկորդը մեկ մրցաշրջանում տոնած հաղթանակների քանակով Ռոջեր Ֆեդերերը 5:7, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ խորվաթ Բորնա Չորիչի նկատմամբ:
«Indian Wells»-ի եզրափակիչը կկայանա մարտի 18-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում