Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Պրոֆեսիոնալ ռինգում հերթական մրցակիցս կամային բարձր որակներ ուներ. Արամ Ավագյան


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակից հետո խոսեց մենամարտից և մրցակցի մասին:

«Մրցակիցս շատ համառ տղա էր: Չեմ կարող ասել նրա ուժեղ կամ թույլ կողմերը, սակայն տեխնիկապես շատ հարուստ մրցակից էր, կամային բարձր որակներով: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 5 մենամարտ և 5-ում էլ հաղթանակ էր տոնել: Որովայնին շատ հարվածներ ստանալուց հետո նոկդաունի ենթարկեցի նրան և այդ ժամանակ էլ կոտրվեց նրա համառությունը և հաղթանակի հասա»- «Արմենպրես»-ի զրույցում ասաց Ավագյանը:

Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տոնել: Արամ Ավագյանի հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյաին: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ