1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում ՌԴ ընտրություններին հետևող դիտորդները ընթացքը գնահատում են լավ կազմակերպված

Երևանում ՌԴ ընտրություններին հետևող դիտորդները ընթացքը գնահատում են լավ 
կազմակերպված

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության դիտորդները Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների համար Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում  քվեարկության ընթացքը գնահատում են նորմալ և լավ կազմակերպված: Թիվ 8026 ընտրատեղամաս էին այցելել ԱՊՀ ՄԽՎ դիտորդներ Իրինա Կարապետյանը և Արմեն Աբովյանը: «Ամեն ինչ լավ է կազմակերպված: Մարդիկ հերթով քվեարկում են, ոչինչ չի խանգարում նրանց»,-«Արմենպրես»-ին ասաց Կարապետյանը:

«Ծանոթացանք ընտրատեղամասային հանձնաժողովի անդամների հետ, բոլորը պատրաստ են աջակցել մեզ, նպաստել դիտորդական առաքելության նորմալ անցկացմանը»,-հավելեց Աբովյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ժամը 09:45-ի դրությամբ տեղամասում քվեարկել էր 370 մարդ: Մասնակցությունը բարձր է, անգամ հերթեր են գոյանում: Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ: Քվեարկության մասնակիցների թվում նաև ՌԴ քաղաքացի հայեր են, ովքեր անգամ հեռու բնակավայրերից` Սյունիքի, Վայոց ձորի մարզերից եկել էին` օգտագործելու ձայնի իրենց իրավունքը:

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը  (Աճի կուսակցություն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]