Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերընտրվելու  կապակցությամբ շնորհավորել է  Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին  


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանին՝ պաշտոնում վերընտրվելու  կապակցությամբ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ բարեմաղթանքներ եմ հղում ՝ վերընտրվելու  կապակցությամբ:

Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների կառավարությունների ակտիվ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև՝ մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ:

Միևնույն ժամանակ վստահ եմ, որ հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը դեռ զգալի չօգտագործված ներուժ ունի, և այն խորացնելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, ջանքեր գործադրել՝ ի շահ և բարգավաճում մեր երկրների և ժողովուրդների»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ