Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Հայաստանում գտնվող ՌԴ  քաղաքացիները մասնակցում են Ռուսաստանի նախագահի ընտրություններին


ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահական ընտրությունների  համար Շիրակի մարզում գործում է 4 ընտրատեղամաս, որից 3-ը 102-րդ ռազմակայանի տարածքում,  իսկ  4-րդը Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարածքում:

Հյուպատոսարանի տարածքում տեղակայված թիվ 8031 ընտրատեղամասում, ինչպես և պահանջվում էր ըստ օրենքի, 1-ին ընտրողների առաջ դուռը բացվեց ժամը 8:00-ին:

Հենց այս տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, որը նաև ի պաշտոնե հանդիսանում է ԸԸՀ-ի նախագահ:

Քվեատուփերը 2-ն են՝ մեկը՝ ընտրատեղամասում տեղակայված, իսկ մյուսը՝ շրջիկ, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցողների համար: Շրջիկ՝ ավելի փոքր քվեատուփն մարտի 18-ին լինելու է նաև Ալավերդիում, Վանաձորում և Գյումրիում:

«ՌԴ հաշմանդամություն ունեցող 6 քաղաքացի նախապես նշել էին իրենց ընտրությանը մասնակցելու ցանկության մասին, և հանձնաժողովի 2 անդամ ու մեկ դիտորդ այս պահին քվեատուփը տանում են նրանց մոտ»,- «Արմենպրես»-ի  թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահը՝ փաստելով, որ, այս պահի դրությամբ, ընտրություններն անցնում են նորմալ և բավականին ակտիվ:

Այս ընտրատեղամասերում հիմնականում քվեարկելու են Լոռու և Շիրակի մարզերում բնակվող ՌԴ քաղաքացիները:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ