Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին

Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը 
հաղթեց «Ուրարտու»-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում «Արցախ»-ը համառ և անզիջում պայքարում հաղթեց «Ուրարտու»-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում «Արցախ»-ը մեծ ակտիվությամբ մեկնարկեց և առավելությում ստացավ։ Առաջին 10 րոպեներն ավարտվեցին 16-19 հաշվով՝ հօգուտ Ստեփանակերտի թիմի։ Երկրորդ կեսում «Ուրարտու»-ն սկսեց գրոհել մեծ ուժերով և կարողացավ հետ բերել կորցրածը։ Երևանյան թիմը նույնիսկ մեկ միավորի առավելություն ստացավ՝ 35-34։ Երրորդ քառորդում հավասար պայքար էր ծավալվել, բայց «Արցախ»-ը շարունակում էր երկու միավորի առավելությունը պահպանել՝50-52։ Վերջին քառորդում «Արցախ»-ը կարողացավ հաջողության նժարն իր կողմը թեքել և հաղթել 70-76 հաշվով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]