Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայում սկսված հակառուսական արշավը կապում է Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների հետ

ՌԴ ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայում սկսված հակառուսական արշավը կապում է Սիրիայում 
Ռուսաստանի հաջողությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի սկսած հակառուսական արշավը կապում են Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների, ինչպես նաև քիմիական զենքի դեմ պայքարելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հակառուսական գործընթացը նման է մեր արևմտյան գործընկերների կոկորդին կանգնած ոսկորի: Նրանց հարկավոր է ինչ-որ կերպ աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանը խաղաղապահ չէ և իրականում իր խաղն է խաղում: Եվ հենց այդ պահին ի հայտ է գալիս հակառուսական հերթական ծաղկեփունջը Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունների տեսքով»,- ասել է Զախարովան:

Նա ենթադրել է, որ հենց դրա համար է Ռուսաստանի հասցեին մեղադրանքների համար ընտրվել քիմիական զենքի թեման: Զախարովան հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է Սիրիային հորդորել ոչնչացնել քիմիական զենքը: «Ո՞վ էր կանգնած քիմիական զենքը ոչնչացնելու կոնցեպցիայի հետևում՝ Ռուսաստանը: Արևմուտքը միշտ մեղադրում է Դամասկոսին, իսկ անուղղակիորեն նաև Ռուսաստանին, Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մեջ: Դրա համար հիմքեր չկան: Համընթաց ի հայտ է գալիս համաշխարհային մակարդակի ևս մեկ սադրանք, որտեղ կրկին օգտագործվում են «քիմիական զենք», «քիմիական իր», «քիմիական նյութերով թունավորում» տերմինները»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: 

Զախարովան հիշեցրել է, որ 2016թ. քիմիական և կենսաբանական ահաբեկչության դեմ պայքարի կոնֆերանսի ընթացքում ռուսական կողմը դարձավ համապատասխան փաստաթղթերի մշակման նախաձեռնողը: «Գուշակեք, թե ով է արգելափակում այդ որոշումները. Բրիտանական կողմը՝ սկսած 2016թ.»,- եզրափակել է Զախարովան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]