Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նադեժդա Սարգսյանը պատմել է իր 1-ամյա թոռնիկի ծննդյան խնջույքի մասին

Նադեժդա Սարգսյանը պատմել է իր 1-ամյա թոռնիկի ծննդյան խնջույքի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմին ԱՄՆ-ում մարտի 16-ին նշել է որդու՝ Մարտինի 1-ամյակը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը հայտնել է, որ Էմմին փոքր խնջույք էր կազմակերպել մտերիմների շրջանում:

«Մարտինի ծննդյան խնջույքին ներկա էին մի շարք փոքրիկ երեխաներ իրենց մայրերի հետ: Իսկական մանկական ծնունդ էր:  Շատ կցանկանայի այդ պահին  նրանց կողքին լինել, բայց այստեղից հետեւել եմ խնջույքին ու տորթով, մոմերով շնորհավորել»,- ասաց արտիստը:

Նադեժդա Սարգսյանը խոստովանեց, որ տխուր է, երբ իր թոռներից հեռու է: «Փառք Աստծո, որ այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ամեն պահի կարող ենք կապի մեջ  լինել և տեսնել նրանց: Չնայած՝ չեմ կարող գրկել ու համբուրել»,- հավելեց նա՝ շնորհավորելով իր թոռնիկին. «Թոռնիկիս մաղթում եմ առողջություն, երջանկություն: Միշտ այդպես ժպտերես լինի ու իր տատիկներին եւ պապիկներին ուրախություն պատճառի»:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]