Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀԵՀ 10 մարզային կենտրոններ ներկայացրել են 2017թ. տարեկան հաշվետվությունը

ՀԵՀ 10 մարզային կենտրոններ ներկայացրել են 2017թ. տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  տասը մարզային կենտրոնները Մարտի 17-ին հանդես են եկել  2017թ. տարեկան հաշվետվությամբ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, յուրաքանչյուր մարզային կենտրոնի համակարգող ներկայացրել է անցած տարում իրականացված ծրագրերը, կամավորների հետ տարվող աշխատանքները, համագործակցությունը տեղական կառույցների հետ։ 

2017թ. ընթացքում ՀԵՀ 10 մարզային երիտասարդական կենտրոնների կողմից իրականացվել է մոտ 370 ծրագիր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը,  կարևորելով ու գնահատելով ՀԵՀ մարզային կենտրոնների կատարած աշխատանքը, արել է մի շարք նկատառումներ։ 

Նշելով, որ հիմնադրամի մարզային կենտրոններն ունեն ֆինանսական, մարդկային, տեխնիկական, գույքային մեծ ռեսուրսներ, նա շեշտել է, որ պետք է այդ ռեսուրսները ճիշտ համադրել ու հասնել առավելագույն արդյունքի։ Կարեն Ավագյանը  նկատել է, որ մարզային կենտրոնների ներկայացուցիչները պետք է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրականացվող ծրագրերի բովանդակության, կամավորների հետ տարվող աշխատանքների վրա։ 

ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, ամեն ինչ պետք է անել հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատանքների շարունակական կատարելագործման ուղղությամբ։ Այդ համատեքստում նա նաև առաջարկել է  ավելի սերտացնել համագործակցությունը երիտասարդական, ուսանողական տարբեր կառույցների հետ, վերջիններիս հետ պարբերաբար իրականացնել փորձի փոխանակում, ինչն արդյունավետ կլինի երկու կողմերի համար էլ։ 

ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մարզային կենտրոնների աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ։ Նա  շեշտադրել է ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների կամավորների հմտությունների, կարողությունների զարգացումը, ինչի ուղղությամբ պետք է իրականացվեն համապատասխան ծրագրեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]