Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

«Ռեալ»-ը և ՊՍԺ-ն հետաքրքրված են Պաուլո Դիբալայի ծառայություններով


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենթուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի և ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Calciomercato.com-ը, «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն ամռանը կփորձեն ձեռք բերել արգենտինացի հարձակվողի տրանսֆերը:

Նշվում է, որ եթե «Ռեալ»-ը չկարողանա գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող  Նեյմարի տրանսֆերը,  ապա բանակցություններ կսկսի Դիբալայի հետ, իսկ ՊՍԺ-ն իր բրազիլացի առաջատարին կորցնելու դեպքում նույնպես կարող է արգենտինացուն գնելու փորձեր ձեռնարկել։

«Յուվենթուս»-ը իր հերթին պատրաստ է դիտարկել Դիբալայի վերաբերյալ առաջարկները և հնարավոր է նրան բաց թողնի այլ ակումբ:

Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուս»-ի կազմում 21 գոլ է հեղինակել:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ