Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը

Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան 
կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մարտի 17-ին մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Նա շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական և այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար: Հեղինե Տեր-Ղևոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 - 35 տարեկան երաժիշտներ:

Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը: Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, 3-րդ  մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ:

Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը /նախագահ/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը,  ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Օհանյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատո Գայանե Հախնազարյանը: Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչև մարտի 23-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]