Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանն ապրիլին կմասնակցի «Profi.Travel» առցանց ցուցահանդեսին

Հայաստանն ապրիլին կմասնակցի «Profi.Travel» առցանց ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ապրիլին մասնակցելու է Profi.Travel առցանց ցուցահանդեսին, Սանկտ Պետերբուրգում հանդես կգա «Ռուսական հետք» շնորհանդեսով, Դուբայում և Ծոցի արաբական երկրներում` մարքեթինգային մի շարք միջոցառումներով: Լրագրողների հետ հանդիպմանը առաջիկա անելիքները ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: «Ինչքան էլ կարևորում ենք միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը, գործարար հանդիպումների ձևաչափը, բայց այսօր հատկապես ուժեղ է նա, ով դիրքավորված է թվային տիրույթում: «Profi.Travel»-ը մասնագիտացված հարթակ է, որտեղ 1000-ից ավելի զբոսաշրջային գործակալներ ու օպերատորներ են ներգրավված, որոնք անմիջապես զբաղվում են զբոսաշրջային հոսքերի ապահովմամբ: Շատ լուրջ ենք նախապատրաստվում, արդեն մշակել ենք բովանդակությունը, հանդիպել ենք պոտենցիալ խոսնակների հետ, ովքեր ներկայացնելու են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ շատ արդյունավետ ու խելամիտ հարթակ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց հիմնադրամի տնօրենը:

Խոսելով թիրախային շուկաներում նախատեսվող աշխատանքների մասին` Արա Խզմալյանը նշեց, որ նախատեսում են մասնակցել Դուբայի ցուցահանդեսին: «Մեր մարքեթինգային միջոցառումների հիմնական թիրախներից մեկը լինելու են Ծոցի երկրները, Լիբանանը: Այս տարի կշարունակենք «Երազի երկիր» ռադիոծրագիրը, որը լավ արձագանք է գտել սփյուռքում: Կլինեն նմանատիպ հաղորդումներ նաև ԱՄՆ-ում, Կանադայում»,-հավելեց պաշտոնյան:

Տարվա կտրվածքով սպասվում է նաև թեմատիկ ցուցահանդեսների մասնակցություն, որի շրջանակում Հայաստանը կներկայանա որպես քրիստոնեական մասունքների, գինու ավանդույթով, խոհանոցային հարուստ մշակույթով, երկիր: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]