Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

ՌԴ նախագահական ընտրությունների համար Հայաստանի երկու քաղաքում բացվել են ընտրատեղամասեր


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում ևս ընտրական տեղամասեր են բացվել՝ Երևանում և Գյումրիում:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտով  (Աճի կուսակցություն):

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ