Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված անձին տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերել են կասկածելի դեղահաբեր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված անձին տեսակցության եկած կնոջ մոտ 
հայտնաբերել են կասկածելի դեղահաբեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]