Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պորտուգալիայում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք քաղցրավենիքը

Պորտուգալիայում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք քաղցրավենիքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պարտուգալիայում անցկացված շոկոլադի միջազգային փառատոնի ժամանակ ցուցադրել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է The Portugal News կայքը:

Քաղցրավենիքի արժեքը 7727 եվրո է: Այն պատված է 23 կարատ ոսկով:

Աղբյուրի փոխանցմամբ`հրուշակագործ Դանիել Գոմեշը քաղցրավենիքի ստեղծման համար ավելի քան մեկ տարի աշխատել է: Այն թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 1000 հատ: Յուրաքանչյուր կոնֆետ պահվում է հատուկ տուփում, որը պատրաստված է սեւ ծառի փայտից եւ պատված է  Swarovski քարերով:

Շոկոլադն արդեն ուղարկվել է Անգոլա, Արաբական Էմիրություններ, Արգենտինա, ինչպես նաեւ Ռուսաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]