Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Մասիսի բաժին են բերման ենթարկվել 3 քաղաքացի

Թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով  Մասիսի բաժին են բերման  ենթարկվել 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մարտի 16-ին ժամը 11.00-ին Երևան քաղաքի Պետական մանկավարժական համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ-ին ծնված Հայկ Պ.-ն, ժամը 11.30-ին Այնթապ գյուղից՝ 1968 թ-ին ծնված Հակոբ Պ.-ն, և ժամը 11.30-ին Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղուց՝ 1966 թ-ին ծնված Հովհաննես Խ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանություն հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Մասիսի բաժնում կատարված անձնական խուզարկություններով Հայկ Պ.-ի մոտից հայտնաբերվել են 2.8 գ քաշով, «Մեթադոզ-40» գրառմամբ, Հակոբ Պ.-ի տաբատի գրպանից` ընդհանուր 4.9 գ քաշով և Հովհաննես Խ.-ի տաբատի գրպանից՝ ընդհանուր 3.8 գ քաշով, նույն գրառմամբ դեղահաբեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հակոբ Պ.-ն ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]