1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ

ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար 
Վալենտին Պոպայի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ: Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ` մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Ռումինիայում, որի հետ առկա է պատմական, մշակութային, կրթական կապերի հարուստ պատմություն: Այդ համատեքստում զրուցակիցները նաև բարձր են գնահատել Ռումինիայում շուրջ 1000-ամյա ներկայություն ունեցող հայ համայնքի դերը:

Անդրադառնալով կրթական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ կրթական ոլորտը Հայաստանի դեսպանության գործունեության կարևոր ուղղություններից է, և առկա ամուր իրավապայմանագրային հիմքը հնարավորություն է տալիս ամրապնդել և զարգացնել կրթական, ակադեմիական, ուսումնական կապերը: Որպես դրա ցայտուն վկայություն՝ ընդգծվել է Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի համագործակցությունը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում ռումիներենի դասավանդումը, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի և Յաշի համալսարանների հետ կապերը, ուսանողների փոխանակման ծրագրերը, հայոց լեզվի դասընթացները Բուխարեստի համալսարանում:

Քննարկվել են ՀՀ կրթության և գիտության և Ռումինիայի ազգային կրթության նախարարությունների միջև փոխգործակցության խորացման, կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ընձեռած հնարավորություններից օգտվելու, եվրոպական կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելու հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]