1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել

Լիբանանում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո մարտի 16-ին Լիբանանում տեղի ունեցավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի, Մաքս Բրուհխի, Արամ Խաչատրյանի և 1980-ական թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանած Նաբիլ Սաիդ Ջաաֆարի ստեղծագործությունների կատարմամբ:

Համերգի բացման իր խոսքում դեսպան Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության և պետականության տարբեր շրջաններին՝ նշելով, որ անգնահատելի է բազմադարյան ընդմիջումից հետո 1918թ. Հայոց պետականության և ինքնիշխանության վերականգնման դերը: ՀՀ դեսպանը մեկ դար առաջ հայկական պետականության վերականգնումը որակեց որպես հայ ժողովրդի հավաքական ձգտումների և նպատակների իրականացում՝ նշելով. «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պետականության հիմքերը, որի վրա խարխսված է նաև 27-ամյա Հայաստանի Հանրապետությունը»:

Համերգին իր կատարողական արվեստով հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացավ տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]