Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմավիրում հում մսի կտոր կուլ տված բնակչուհու մահվան պատճառ է բութ առարկայով պարանոցի սեղմումը. հարուցվել է քրգործ

Արմավիրում հում մսի կտոր կուլ տված բնակչուհու մահվան պատճառ է բութ 
առարկայով պարանոցի սեղմումը. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. մարտի 6-ին՝ ժամը 21:00-ին, Արմավիրի շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բնակիչ է հանկարծամահ եղել։

Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների հայտարարության համաձայն՝ 2018 թ. մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1969 թ.(վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ), իրենց տան խոհանոցում, վերցնելով հում մսի կտոր, փորձել է այն կուլ տալ։

Մայրը, նկատելով, որ նա խեղդվում է, փորձել է օգնություն ցուցաբերել և սեղմել է պարանոցը՝ մսի կտորը կոկորդից հանելու համար։

Արմավիրի 48-ամյա բնակչուհու մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝  մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:

Դեպքի առթիվ 2018թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով( անզգուշությամբ մահ պատճառելը), որի նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 48-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]