Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունների 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ:

Այս մասին, ինչպես ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Աֆրինից օդային և ցամաքային հարվածների հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի և վիրավորների վերաբերյալ չափազանց անհանգստացնող լուրեր ենք ստանում»,-նշել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն  հանձնակատար Ռավինա Շամդասանը:

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Շամդասանը խիստ մտահոգություն է հայտնել նաև Աֆրինում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հիվանդանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ:

«Աֆրինից հեռանալ ցանկացող քաղաքացիներին պետք է թույլ տրվի հեռանալ, իսկ մնալ ցանկացողներին էլ պետք է պաշտպանել: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` Թուրքական ուժերի վերահսկողության հետևանքով Աֆրինում խմելու  ջրի լուրջ խնդիր էլ է առաջացել»,- նշել է Շամդասանը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:

Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել:

Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am