1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զբոսաշրջության կոմիտեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ ֆրանսիացի լրագրողների այց կկազմակերպի Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ ֆրանսիացի 
լրագրողների այց կկազմակերպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քայլեր է ձեռնարկում հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից զբոսաշրջային օգուտ քաղելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ «ժամանակը եկել է, որ մեգաիրադարձություններն անարդյունք չանցնեն»:

«Այո, միջոցառման այդ հինգ օրերին ակնկալվում է, որ 5 հազար մարդ կլինի մեր երկրում, բայց դա բավարար չէ, նորից կստացվի, որ չկապիտալիզացրեցինք Ֆրանոֆոնիան, ինչպես «չկապիտալիզացրինք» Հռոմի պապի այցը, Քիմ Քարդաշյանի այցը: Այսինքն` հետագա քայլեր չեն լինում: Այսօր որոշել ենք ավելի առաջ ընկնել, գագաթնաժողովից առաջ` մայիս-հունիսին, Ֆրանսիայից հրավիրելու ենք լրագրողների խումբ, պտտենք ամբողջ Հայաստանով, որպեսզի նրանք ռեպորտաժներ պատրաստեն Հայաստանի մասին և Ֆրանկոֆոնիայից առաջ տեղեկություն տարածեն մեր մասին»,-ասաց պաշտոնյան:

Իսկ արդեն բուն գագաթնաժողովի օրերին, ըստ Զեյթունցյանի, ամենօրյա ռեժիմով կգործեն տուրեր, հյուրերի հյուրանոցային համարներում կլինեն ֆրանսերենով տեղեկատվական փաթեթներ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների, էքսկուրսիաների մասին: «Այդ օրերին ամեն օր ժամը 9-ին և 14-ին Հրապարակից մեքենաներ են շարժվելու հատուկ երթուղիներով: Մեր քաղաքականությանն ու ռազմավարությանը համահունչ` փորձելու ենք ապակենտրոնացում ապահովել, նրանց տանել մարզեր, ծանոթացնել մեր մշակույթին ու պատմությանը: Ունենալու ենք առցանց ամրագրման համակարգ, աշխատելու ենք մեր տուր օպերատորներից մի քանիսի հետ, որոնք պատրաստ են այդ ծանր բեռն իրենց  վրա վերցնել` կազմակերպչական, լոգիստիկ»,-հավելեց Զարմինե Զեյթունցյանը:

Կոմիտեի ղեկավարի խոսքով`արդեն աշխատանքներ են տարվում նաև 2019-ին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT-2019) անցկացման համար «առաջ, ընթացքում և հետո» զբոսաշրջային ռազմավարություն մշակելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]