Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդեռլանդներում ջրմուղագործները 15-րդ դարի գանձ են հայտնաբերել

Նիդեռլանդներում ջրմուղագործները 15-րդ դարի գանձ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են կավե կճուճ, որի մեջ գանձեր են հայտնաբերվել` մոտ 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լայֆ» ժամանցային կայքը, մասնագետները պարզել են, որ մետաղադրամների մեծ մասը պատկանում է 15-րդ դարի վերջին:

Որոշ մետաղադրամների վրա պատկերված են Անգլիայի արքա Հենրիխ Վեցերորդը, Հռոմի պապ Պողոս Երկրորդը և եպիսկոպոս Դավիթ Բուրգունդացին:

Հնագետները համոզված են, որ այս գտածոն կարող է շատ բան պատմել Հագեշտայն քաղաքի մասին, որտեղ հայտնաբերվել է կճուճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]