Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Այբբենարան»-ի հեղինակը հյուր էր Նանսենի անվան դպրոցի սաների «տառերի շքերթին»

«Այբբենարան»-ի հեղինակը հյուր էր Նանսենի անվան դպրոցի սաների «տառերի 
շքերթին»

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում երեխաներին տառաճանաչ դարձնող «Այբբենարան»-ի հեղինակ Վաչագան Սարգսյանը հյուր էր Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի առաջին դասարանի սաների այբուբենն ավարտելու ու դեպի գիտելիքի մեծ աշխարհ մուտք գործելու ճանապարհին կազմակերպված «տառերի շքերթին»:

Նրանց ցերեկույթը ձոն էր Մաշտոցյան գրերին, հայ ժողովրդի արժեքներին, քաղաքամայր Երևանին ու աշխարհում խաղաղ ու առանց պատերազմների ապրելու գաղափարներին:

Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանի խոսքով՝ ծննդյան վկայականը ստանալուց հետո յուրաքանչյուր երեխայի կյանքում մյուս կարևոր իրադարձությունը գիտելիքի մեծ աշխարհի բանալին ստանալն է՝ այբուբենը սերտած լինելու վկայականը, որը սրբության սրբոց է, լինելիության գրավական: «Այն երաշխիքն է, որ այսօրվա սաներն ապագա օրինապաշտ քաղաքացիներն են, հայոց աշխարհի գիտնականներ, հայրենիքի պաշտպաններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ գովեստի խոսքեր հղելով ծնողներին, մասնագետներին, ովքեր երեխաների նկատմամբ մեծ հոգածությամբ նրանց պատրաստել են գիտելիքի աշխարհի մեծ ու բարդ ճանապարհին կատարելու իրենց հաստատուն քայլերը:

«Դուք արդեն ունեք այն ոսկյա բանալին, որով կարող եք բացել գիտության դռները: Այս դպրոցը շեն է: Այստեղ թևածում է հայ մանկավարժի հոգածությունը երեխայի ապագայի հանդեպ: Ես այստեղ ներդաշնակություն տեսա»,-ասաց գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը:

Արարողությանը ներկա էր նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, ով դպրոցի գրադարանին նվիրեց իր գրքերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]