Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում խոսվել է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի տեղադրման մասին  

Ճապոնիայում խոսվել է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի 
տեղադրման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տարո Կոնոն, մեկնաբանելով ասիական սեգմենտում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը,  ընդգծել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա  համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը:

Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Aegis Ashore-ի տեղակայմանը, մենք ռուսական կողմին բացատրել ենք, որ դա կարևոր է ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրի հետ կապված խնդրի լուծման համար»,-NHK հեռուստատեսությունը մեջբերում է Տարո Կոնոի խոսքը:

 Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վիետնամական և ճապոնական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ գլոբալ համակարգի ասիական սեգմենտում, այդ թվում Ճապոնիայում և Հյուսիսային Կորեայում, ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ընդլայնումն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]