«Կովկաս»-ի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացի ազգությամբ հայի դի
14:42, 17 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է ազգությամբ հայ, Բելգիայի քաղաքացի տղամարդու դի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, դեպքի վայր է մեկնել քննիչը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին: «Պարզվում են դեպքի հանգամանքները»,-ասաց Տռուզյանը:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 62 տարեկան քաղաքացին Արմեն Գ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական վարկածի՝ կատարվածն ինքնասպանություն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում