Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն կատարելագործում է «Տիգր» տեսակի զրահամեքենաները

ՌԴ-ն կատարելագործում է «Տիգր» տեսակի զրահամեքենաները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռազմաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկովը:

Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են  տարվում մի քանի նախագծերի վրա: «Խոսքը հրամանատարական-շտաբային, ղեկավարման, տիեզերական կապի, ռադիացիոն և քիմիական հետախուզության, ծառայողական-գրոհային հետախուզական և այլ տիպի մեքենաների մասին է»,- ասել է նա:

Ալեքսանդր Կրասովիցկովը նաև հայտնել է, որ վերջերս ստեղծվել է «Տիգր» տեսակի բժշկական զրահամեքենա, որը հագեցած է բժշկական սարքավորումներով: Շարժման ընթացքում բժիշկները միաժամանակ 4 վիրավորի կարող են բուժօգնություն ցույց տալ:

Քննարկվում է  30 մմ տրամաչափի գնդացիրով «Տիգր» տեսակի  զրահամեքենաներ արտադրելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]