Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տուսկն ու Յունկերը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Տուսկն ու Յունկերը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ընտրված  նախագահ Արմեն Սարգսյանին  շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Շնորհավորելով Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են. «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով  Հայաստանի  եւ Եվրոպական միության միջև  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը , եւ 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձեւ տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա եւ առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:

Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]