1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է

Դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել 
է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: 

Նոյեմբերի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանի և նույն շրջանների դատախազության դատախազներ՝ եղբայրներ Նարեկ Խաչատրյանի ու Հայկ Խաչատրյանի միջև:

Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]