1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում. ճանապարհը երկկողմանի 
երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ագարակաձոր գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման հետևանքով միակողմանի փակված ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մարտի 17-ին, ժամը 10:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ժամը 06:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 և թիվ 24 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), տարբեր չափերի քարեր թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոճանապարհը տեղի ուժերով դարձել է միակողմանի երթևեկելի, առկա է հետագա քարաթափման վտանգ. հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: 

Ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]