Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ԵՄ-ն ավելի քան 30 մլն եվրո կհատկացնի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների համար


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը  Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին մարդասիրական օգնության եւ տարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար 30 մլն եվրո կհատկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը, Կոլումբիա պաշտոնական այցի ընթացքում:

«Այսօր ԵՄ-ի հանձնառությունը` աջակցելու Լատինական Ամերիկայի երկրներին, ինչպես երբեւէ ուժեղ է: Կոլումբիայում մեր նոր ֆինանսական աջակցությունը երկու նպատակ ունի` հաղթահարել հակամարտության տարիներին հումանիտար աղետի հետեւանքները եւ օժանդակել տարածաշրջանում բնական աղետներին արձագանքման պատրաստակամությանը»,-ասել է նա :

Ստիլիանիդիսը Բոգոտայում հանդիպել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին, որտեղ եւս մեկ անգամ հաստատել է ԵՄ-ի հանձնառությունը օգնելու Լատինաամերիկյան երկրին` իր խաղաղության եւ բարգավաճման ճանապարհին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ