Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի  Բրիստոուն կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնական Լոնդոնի գործողությունների առնչությամբ պաշտոնական Մոսկվան հստակ որոշումներ է կայացրել, որոնք մոտ ապագայում կներկայացվեն բրիտանական կողմին:

Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետների՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել:

«Ռուսաստան 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ