Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահը փորձում է ինքնահաստատվել իր իսկ պատվերով գրված գովաբանական նամակների միջոցով

Ադրբեջանի նախագահը փորձում է ինքնահաստատվել իր իսկ պատվերով գրված 
գովաբանական նամակների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը հանդիսացող president.az-ում մարտի 16-ին կատարվել են մի շարք ձևավորման փոփոխություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կայքը Ադրբեջանի նախագահին նամակներ գրելու հնարավորություն է տալիս:

Կայքում տեղ են գտել Ադրբեջանի նախագահին ուղղված գովաբանական նամակներ, որոնք սկսել են տեղադրվել կայքում սկսած մարտի 7-ից:

Ադրբեջանի azadliq.info ընդդիմադիր լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևին ուղղված գովաբանական նամակների մեծ մասը գրվել է Ալիևի պատվերով և իր աշխատակազմի կողմից:

Գործակալության փոխանցմամբ` շատ դեպքերում նամակների բովանդակությունը կրկնվում է, և բավական է կարդալ միայն մեկը՝ ամբողջի մասին պատկերացում կազմելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր թեկնածությունն առաջադրել է ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ակտիվորեն լծվել է ժողովրդի ձայներն իր կողմը գրավելու գործին: Քարոզչական և սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով Բաքվի բռնապետն անգամ օգտագործում է պետական բյուջեի միջոցները՝ բարձրացնելով աշխատավարձերն ու կենսաթոշակները, ինչին տնտեսական խնդիրների պայմաններում Ադրբեջանի պետական բյուջեն պատրաստ չէ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել էր հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018 թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ նախագահական ընտրությունների մասին հրամանագիրը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]