Թալիբներն իրենց վրա են վերցրել Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը
11:46, 17 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով 1 TV-ին:
Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանեշը հայտնել րէ, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դիսպիչարիում, ինչի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, եւս երեքը ստացել են վնասվածքներ:
Մահապարտ գրոհայինների նշանակետը եղել է անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպության ավտոմեքենան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում