Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են շարունակել ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են շարունակել ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի 
վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան քննարկել են Կորեայի թերակղզում ապամիջուկանացման հարցը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր այդ ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է  ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուրթը:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը հանդիսանում է խաղաղ կարգավորման պատմական հնարավորություն և ցույց է տալիս, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը արդյունավետ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am