Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ում կկիրառվի կրկնապատկերների համակարգը. պաշտոնական  

«Մունդիալ-2018»-ում կկիրառվի կրկնապատկերների համակարգը. պաշտոնական

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է «Մունդիալ-2018»-ում կրկնապատկերների կիրառման հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կրկնապատկերների կիրառման համակարգը 2017 թվականին օգտագործվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնություններում:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտերը Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]